Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը հնարավորինս ակտիվ համագործակցություն կծավալի Ռուսաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ

Հունվար 10,2013 16:48

Արտգործնախարարություն խոսնակ Նուլանդ. «Կհամագործակցենք Ռուսաստանի հետ, սակայն նաև կխոսենք տարաձայնությունների մասին»

«Մենք պետք է փորձենք հնարավորինս ակտիվ համագործակցություն ծավալել Ռուսաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հնարավորինս լայն շրջանակի վերաբերյալ՝ լինեն դրանք երկկողմանի հարաբերությունների հարցեր, Լեռնային Ղարաբաղում իրավիճակին վերաբերող տարածաշրջանային խնդիրներ, թե գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին նախարարությունում նախօրեին անցկացված ամենօրյա ճեպազրույցի ընթացքում:

Վիկտորիա Նուլանդ նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը վաղուց համագործակցում են այն ոլորտներում, որտեղ երկու պետությունները կարող են համատեղ գործել:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մնում է Միացյալ Նահանգների դաշնակիցը, Վիկտորիա Նուլանդը հիշեցրել է, որ «դաշնակից» բառը սովորաբար կիրառում են այն պետության նկատմամբ, որի հետ պաշտպանության մասին համաձայնագրով փոխադարձ պարտավորություններ են նախատեսված:

«Ռուսաստանն արդեն վաղուց գործընկերության հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ այն հարցերում, որտեղ կարող ենք համատեղ գործել: Կարծում եմ՝ ընդհանուր մոտեցումը մինչ այժմ կայանում է նրանում, որ մենք պետք է փորձենք հնարավորինս ակտիվ համագործակցություն ծավալել Ռուսաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հնարավորինս լայն շրջանակի վերաբերյալ՝ լինեն դրանք երկկողմանի հարաբերությունների հարցեր, Լեռնային Ղարաբաղում իրավիճակին վերաբերող տարածաշրջանային խնդիրներ, թե գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն», – ասել է Նուլանդը:

«Միաժամանակ տարաձայնություններ ծագելու դեպքում պատրաստ ենք հստակ և բաց հայտնել մեր դիրքորոշման մասին, որոնք առկա են, օրինակ, մարդու իրավունքների ոլորտում, Ռուսաստանում ժողովրդավարության որակի, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ: Արդեն իսկ անհանգստություն ենք արտահայտել նրանց կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի և որդեգրումների շուրջ ընդունված որոշումների վերաբերյալ՝ որոշումների, որոնցից, մեր կարծիքով, առաջին հերթին կտուժեն հենց նրանք: Այդ իսկ պատճառով նախատեսում ենք շարունակել համագործակցությունն այնտեղ, որտեղ հնարավոր է՝ միաժամանակ չթաքցնելով տարաձայնությունները», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

Ճեպազրույցի ընթացքում Վիկտորիա Նուլանդը չի նշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստան այցելության ամսաթիվը՝ խորհուրդ տալով այս հարցը տված լրագրողին նախագահ Օբամայի աշխատանքային ծրագրից տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ի Սպիտակ տանը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031