Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Գրիգորյան. Ասադի ելույթը որոշակի մեսիջ էր

Հունվար 10,2013 16:36

Այսօր «Արմատ» ակումբում արաբագետ Սարգիս Գրիգորյանը անդրադարձավ սիրիական կոնֆլիկտի տարածման վտանգին, տարածաշրջանում Սիրիային աջակցող երկրների եւ հակասիրիական տրամադրություններ ունեցող երկրների միջեւ հակասությունների սրման հետագա սցենարներին ու կոնֆլիկտի հանգուցալուծման սցենարներին ու ժամկետներին:

Գրիգորյանը խոսելով Ասադի հայտարարություն մասին, նշեց. «Ասադի ելույթը որոշակի մեսիջ էր, որ Դամասկոսի հետ կապված պայքարը բավականին լուրջ ընթացք է ունենալու եւ Բաշարը գնալու է մինչեւ վերջ: Ասադի ելույթը ընդամենը ցույց տվեց, որ նրանք ովքեր պայքարում են՝ Սիրիան դավաճանած ուժերն են: Բացի այդ՝ մի կարեւոր բան է տեղի ունեցել. այն 48 իրանցի ռազմագերիները, որոնց ընդդիմադիրները պահում էին, բանակցությունների արդյունքում փոխարինվել են 2000-ից ավելի գերեվարված ընդդիմադիրի հետ, իսկ սա երկխոսության նշույլներ է պարունակում»:

Հնարավո՞ր է արդյոք խնդրի լուծումը դրվի բանակցությունների սեղանին՝ Գրիգորյանը ասաց. «Չեմ կարծում, որովհետեւ զարգացումներն այն աստիճանի են հասել, որ միակ լուծումը ռազմական ճանապարհն է: Բանակցությունների տարբերակներ կարող են լինել, ասենք Ասադի եւ ներքին սիրիական ընդդիմության միջեւ, որը բաշարյան պրոեկտ է, ցույց տալու համար, որ երկխոսություն է ընթանում, սակայն արտաքին ընդդիմության հետ, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից, բանակցությունների մասին խոսելը անիմաստ է Բաշարի եւ այդ ընդդիմադիր խմբավորումների միջեւ: Եվ այն 2000 հոգին, որոնք ազատագրվել են, նրանք եթե գերեվարվել են, հաստատ լավ բաների համար չեն գերեվարվել, ծայրահեղ իսլամականներ են: Կարծում եմ եւս 2000 հոգի այժմ ավելացավ կռվողների շարքերում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031