Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարիո Պիետրոդարկի. «Հայաստանի շունչը զգացել եմ Տոնինո Գուերայի շնորհիվ» (Տեսանյութ)

Հունվար 10,2013 16:33

Հունվարի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը այս տարվա ընթացքում առաջին անգամ հանդես կգա համերգային ծրագրով` իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ: Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նա նշեց, որ համերգի ընթացքում կներկայացվի մեկ համաշխարհային պրեմիերա, իսկ ծրագիրն ընդհանուր առմամբ լինելու է թեթեւ եւ հետաքրքիր. «Կներկայացնենք սիրված ստեղծագործություններ Ռոբերտո Մոլինելիից, Աստոր Պիացոլայից, Ֆաբիո Կոնչիելայից: Գեղարվեստական տարին սկսել ենք էմոցիոնալ նոտայով եւ այդպես կշարունակենք»:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին նշեց, որ կարեւորում է համերգը նվագախմբի եւ շփումը հայ երաժիշտների հետ. «Բավական լավ կարծիք ունեմ նվագախմբի երաժիշտների եւ կազմակերպչական ունակությունների մասին: Մեր ծրագիրը ներառում է բավական հետաքրքիր գործեր, որոնց մեծ մասը հայ հանդիսատեսն առաջին անգամ է լսելու»: Պիետրոդարկին հավելեց, որ առհասարակ հագեցած գրաֆիկ ունի, բայց սիրով եկել է Հայաստան, իսկ համերգից հետո կմեկնի Համբուրգ, այնուհետեւ` Իտալիա:

Աշխարհահռչակ ակորդեոնահարը նաեւ ասաց, որ առաջին անգամ Հայաստան է եկել Տոնինո Գուերայի շնորհիվ. «Նա մեզ հետ չէ, բայց ես զգում եմ նրա ներկայությունը եւ պարտական եմ նրան, որ հնարավորություն տվեց զգալ Հայաստանի շունչը: Գուերան մեր կողքին է. Հայաստանի հետ իմ կոնտակտը խոսում է այն մասին, որ ես միշտ կհիշեմ նրան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031