Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացու տաքսիներ

Հունվար 10,2013 15:53

Արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքը հայտնել է, որ հունվարի 8-ին Երեւան-Սեւան ճանապարհի 40-րդ կիլոմետրում «Ֆոլսկվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հրազդան ՃՇՇ» ՓԲԸ-ի «գրեյդերին»: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Ֆոլսկսվագեն» մեքենայից դուրս են բերել ուղեւոր, 1954թ. ծնված Ս. Դալլաքյանին, ով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Նույն մեքենայի ուղեւոր. 1983 թ. ծնված Գ. Մելքումյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Հավելենք, որ մահացած Սուսաննա Դալլաքյանը ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախկին պետ, վաղամեռիկ Ֆելիքս Դալլաքյանի կինն էր: Փաստորեն այդ ընտանիքի ճակատագիրը դժբախտ եղավ. Դալլաքյանների դուստրը նախկինում զոհվել է ավտովթարից, երկու տղաներից մեկը՝ խեղդվել ջրային տարածքում:

Հունվարի 8-ին «Գրեյդերի» հետ բախված «Ֆոլկսվագենի» ղեկին եղել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Արայիկ Ճաղարյանը: Վերջինս տաքսիստ է, աշխատում է Իջեւան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ:

Տավուշի տարածքային հարկային տեսչությունից տեղեկացանք, որ նա հարկային տեսչությունում գրանցված չէ:

Ա. Ճաղարյանը ուղեւորներ է «հավաքագրում» հեռախոսազանգերի միջոցով:

Իջեւանի մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին տարիներին սա Արայիկ Ճաղարյանի թվով երրորդ ավտովթարն է:

Հիմա շատերը եթե նույնիսկ ավտոմեքենա գնելու փող չունեն, ավտովարկով մեքենա են ձեռք բերում եւ տաքսիստ աշխատում: Նրանց մի մասը չի գրանցվում հարկային տեսչությունում, զբաղվում է ապօրինի տնտեսական գործունեությամբ : Տաքսի «քշելու» համար նրանցից համապատասխան որակավորում կամ վարորդական ստաժ չի պահանջվում: Խորհրդային տարիներին տաքսիստ կարող էին աշխատել միայն փորձառու, վարորդական որոշակի ստաժ ունեցող վարորդները: Ներկայումս անհատ տաքսիստների աշխատանքն առանց հսկողության է մնացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031