Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապանում թունավորման դեպքեր չեն եղել, բայց սննդի անկանոն ընդունման հետեւանքով կանչեր են գրանցվել

Հունվար 10,2013 15:40

Այս տարի տոն օրերին Կապանում թունավորման դեպքեր չեն եղել, սննդային անկանոն ընդունումից տարբեր գանգատներով ահազանգեր են գրանցվել: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 8-ը Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանն ընդհանուր առմամբ ստացել է 193 կանչ, որոնց թվում ինչպես լեղաքարային, երիկամային, ստամոքսի սուր, խրոնիկ գաստրիտի սրացման խնդիրներով կանչեր կային, այնպես էլ` սրտանոթային անբավարարության, զարկերակային ճնշման բարձրացման եւ առողջության հետ կապված այլ գանգատներով: «Տոն օրերին աշխատել ենք 2 բրիգադով: Դեկտեմբերի 31-ին 25 կանչ ենք սպասարկել, հունվարի 1-ին` 29, հունվարի 2-ին` 26: Հունվարի 8-ին ընդհանուր սպասարկել էինք 193 կանչ, որը 21-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 22 հիվանդ էլ տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում», -նշեց Կապանի բժշկական կենտրոնի Շտապ օգնության կայանի ավագ բուժքույր Սիլվա Բարսեղյանը:

Տոն օրերին գրանցված կանչերը հիմնականում 50-ից բարձր տարիքի բնակիչների կողմից էին, իսկ երեխաների մոտ, մասնավորապես, սուր շնչական վիրուսներ էին առկա:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031