Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական պոռնիկ» որակման պատասխանը. «Թովմասյանին Կոմկուսին մոտիկ չեն թողել` որպես կաշառակեր» (Տեսանյութ)

Հունվար 10,2013 15:17

«Ես կպատասխանեմ հիմա Ռուբեն Թովմասյանին, որ այդ մարդը, որը մինչեւ 99 թիվը ընդհանրապես չի եղել Կոմունիստական կուսակցությունում, մոտիկ չեն թողել` որպես կաշառակեր, մենք իր մասին չենք էլ իմացել: Ինքը եղել է ամենաթույլ շրջանային կազմակերպության ղեկավար` իշխանության ժամանակ: Եվ այդ մարդը գալիս է իշխանության գլուխ` պառակտելով ամբողջ կոմունիստական կուսակցությունը, եւ հիմա նույն գործունեությունը շարունակում է: Ոչ թե պառակտում է, այլ` վսյո, պրծավ այդ կուսակցությունը` իր շնորհիվ, իր պատճառով: Եվ այդ մարդը թույլ է տալիս իրեն ավելորդ ելույթներ ունենալ եւ ասել, որ ռոզիսկի տակ եմ: Ինքը ժողովրդի կողմից ռոզիսկի տակ լինելու է 100 տոկոս, որ վերջնական ուզում է խփի Կոմունիստական գաղափարախոսության դագաղի մեխը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում նախագահի արդեն նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանն այսպես պատասխանեց Կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանի քննադատությանը:

Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, որ Լենինը հենց Ռոբերտ Ահարոնյանի նմաններին է համարել «քաղաքական պոռնիկ»:

Նախագահի թեկնածությունն առաջադրած եւ ընտրապայքարից դուրս եկած թեկնածուն վստահեցրեց, որ ռոզիսկի տակ երբեք չի եղել: Թե ինչ հիմք է ունեցել Ռուբեն Թովմասյանը` Ահարոնյանի խոսքերով` «միգուցե ինքն է ինձ ման եկել, չի կարողացել գտնել»:

Հարցին` ձեզ գտնելը հանրապետությունում այդքան դժվա՞ր է` նա պատասխանեց. «Չէ, մեր գրասենյակները հենց իրար կողք են: Ուղղակի մի մարդու խոսակցություն է, չգիտի ինչ ասի»:

Նա հորդորեց Ռուբեն Թովմասյանին իր տեղը զիջել երիտասարդներին, քանի որ, ըստ նրա, Կոմկուսում կան լավ երիտասարդ ուժեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031