Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը չարաշահել է պաշտոնեական դիրքը

Հունվար 10,2013 15:10

Իջեւան քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Սայադ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետի տեղակալ, անձնական այլ շահագրգռությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության և անձանց իրավունքներին և օրինական շահերին:

Ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը»): Սույն հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սույն գործով դատական առաջին նիստը նշանակված է հունվարի 16-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031