Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտանոթային հիվանդությունները, չարորակ գոյացություններն ու շաքարային դիաբետը առաջին երեք տեղում են

Հունվար 10,2013 14:53

Խոսելով այս տարվա ծրագրերից, այսօր ՀՀ կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ բացի տրանսպորտային պատահարներից, տոնական օրերին առողջության հետ կապված դեպքեր չեն գրանցվել: Նախարարի կարծիքով, «ազգաբնակչությունն արդեն գիտակցում է, որ ինքը եւս պետք է մտահոգ լինի իր առողջությամբ, եւ չպետք է, չարաշահի ալկոհոլային խմիչքը, ցուրտ եղանակին դրսում երկար չմնա»:

Այս տարի առողջապահության ոլորտի պատասխանատուն, ինչպես ինքն է ասում, մեծ ուշադրություն է դարձնելու բժշկական որակին, դեղերի ոլորտը պահելու է ուշադրության կենտրոնում, մարզերի բուժհիմնարկները համաչափ զարգացնելու է, որպեսզի գյուղաբնակ ազգաբնակչությունը եւս որակյալ ծառայություն ստանա:

Պարոն Դումանյանը ծրագրել է ֆինանսական միջոցները արդյունավետ կառավարել, որպեսզի քիչ գումարով մեծ արդյունք ապահովի: Ըստ նախարարի. «Մեր ուշադրության կենտրոնում են լինելու սրտանոթային, չարորակ գոյացությունների եւ շաքարային դիաբետի ուղղությունները»: Այս հիվանդությունները մեր երկրում առաջին երեք տեղերն են զբաղեցնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031