«Անկանխագուշակելի են Ադրբեջանի կողմից արված քայլերը: Հարցը պետք է դրվի համակարգված եւ միջազգային մակարդակով: Ադրբեջանը կեղծիքի գեներատոր է, վինտիլը պետք է փակել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը:
Նրա պնդմամբ՝ ոչ թե հիվանդությունն է պետք բուժել, այլ հիվանդին.
«Ադրբեջանցիների այդ խախտումները հարվածում են համայն մարդկությանը, նրանք ոչ միայն հայկական մշակույթին են վնաս հասցնում, այլեւ կեղծում են համայն մարդկության կենսագրությունը: Ադրբեջանը 2 բրենդ ունի՝ մեկը նավթն է, մյուսը՝ սուտը, գնալով նավթը պակասում է, իսկ սուտն ավելանում»:
Դիրիժորի համոզմամբ գիտությունը, պատմությունը, մշակույթը դրանք համամարդկային արժեքներ են, դրանց կեղծումը համամարդկային աղետ է: Մենք պահպանում ենք նյութականը, իսկ հոգեւորը բարձիթողի ենք մատնում:
Կարդացեք նաև
«Տկզար» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կառլեն Միրզոյանի խոսքով՝ խոսակցությունները դեռ գործ չեն: Մեր ապացույցները պետք է ֆիլմի վերածել, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, բողոքում, քննարկում ենք հայերեն, բայց պետական մոտեցում է պետք:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ