Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինկասացիայի գործով»՝ վերաքննիչում փոխվում է պաշտպանը

Հունվար 10,2013 14:45

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Լեւոն Ավետիսյան) ավարտվել է «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի եւ մյուսների՝ Աղավնիկ Խաչատրյանի, Արմեն եւ Արմինե Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անահիտ Գրիգորյանը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, Սաթենիկ Սարգսյանը՝ 7 տարվա:Արմեն, Արմինե Գրիգորյանները եւ Սարգիս Դանիելյանը կալանվեցին դատարանի դահլիճում:

Այսօր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Եվա Դարբինյանի, Գագիկ Ավետիսյանի եւ Սերգեյ Չիչյանի մասնակցությամբ, պետք է լսեր ամբաստանյալների բերած վերաքննիչ բողոքը:

Ամբաստանյալ Սաթենիկ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանի փոխարեն դատարան էր ներկայացել ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակից Արման Թամրազյանը: Նա քանի որ նոր էր ներգրավվում գործում, դատարանը հետաձգեց նիստը:

Այն նշանակվեց հունվարի 24-ին:

Հիշեցնենք, որ քաղցկեղով հիվանդ է 3-րդ կարգի հաշմանդամ Սաթենիկ Սարգսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031