Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ մարքսիստի՝ հալեպցի Լեւոնն է ծնել Սարգսյան Վազգենին, Վազգենը ՝ արցախցի Ռոբին Հուդին , նա էլ ՝ Սերժիկ արցախցուն

Հունվար 10,2013 14:06

«Նախագահի հավակնորդներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, որ մկրտում է, այլ հավակնորդները մկրտվում են ի վերոյ,Աստուծոյ կողմից: Թե ինչ բնական ու բանական կարողություններ է Աստված  ընձեռել ի վերոյ, այնպես որ, ես եղել եմ, կամ ու մնում եմ նախագահի առաջին հավակնորդը»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց  գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը ու խոստացավ. «Այնպես որ, 2013-ին հասարակությանը կմատուցեմ ավելին, քան իմ անցած 15 տարիների ընթացքում»:

Հետո բացատրեց չառաջադրվելու նպատակահարմարությունը. «…Իսկ մեզ մոտ՝ նախագահական մարաթոնում, գաղափարական արքաները մրցո՞ւմ են. ոչ՝ ուրեմն այստեղ անելիք չունեմ: Հաջորդ պատճառն էլ՝ Ընտրական օրենսգիրքն է՝ բիբլիան : Այն խարսխված է երեք հանցագործ օղակների վրա՝ կոռուպցիա, բարոյահոգեբանական տեռոր, խնամակալություն … Հալեպցի Լեւոնը ծնեց Սարգսյան Վազգենին, Սարգսյան Վազգենը արցախցի Ռոբին Հուդին , նա էլ ծնեց Սերժիկ արցախցուն: Այսպիսով արցախցիների դինաստիան եկավ հայոց արքունիք»:

Պարոն Հակոբյանը նաեւ բացահայտեց, թե ինչ կլիներ, եթե ինքը առաջադրվեր. «Իշխանափոխությունը կատարվում է միայն ուժային լծակների կողմից, իսկ եթե ես մտնեի ասպարեզ, ապա իմ բնավորության հատկանիշներով, հալեպցի Լեւոնի նման քիչ չէի պարելու հարթակի վրա, գնալու էի գրոհի: Իսկ մի երեխայի արտասուքն անգամ ամենավեհ գաղափարները կրող հեղափոխությունը չարժե»:

Գլխավոր մարքսիստի գնահատմամբ՝ իշխանությունը անպայման վերընտրվելու է բոլոր լծակների օգտագործմամբ. «Եթե շարմազանովները, արքունիք թութակները հաճախակի կրկնում են, որ Սերժ Ազատիչը մրցակից չունի: Իմ նախագահին շատ հարգում եմ, որ նա կարողացավ պորտը կտրված Ղարաբաղում, բայց Հայաստանի թագավոր դառնալ, ողջունում եմ նրա համարձակությունը»:

Պարոն Հակոբյանը վուլգար հարց համարեց, թե ինչ է անելու կամ արդյոք ուներ ընտրական գրավ ու թիմ՝ առաջադրվելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031