ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը հնարավոր չի համարում հետընտրական շրջանում «տիտղոսային ընդդիմության»՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի՝ միասնական ճակատով հանդես գալը: «Ես դա երբեք հնարավոր չեմ համարել, առավել եւս՝ հետընտրական այնպիսի իրավիճակ չի ձեւավորվելու, որը նրանց թույլ կտա միասնական գործողություններ անել: Նրանք միասնաբար կարողացան ուղղակի չմասնակցել ընտրություններին: Որեւէ ակտիվ գործողության շուրջ նրանց միասնականությունը տեսանելի չէ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում իր կարծիքը բարձրաձայնեց նա:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև