Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս տարի հեռուստաեթերի մոնիթորինգի նոր գրաֆիկ է գործում

Հունվար 10,2013 12:30

Aravot.am-ը Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանից, որի գլխավորած կազմակերպությունը ընտրական շրջաններում մշտապես անցկացնում է հեռուստաեթերի դիտարկում՝ հետաքրքրվեց, թե արդյոք համապատասխանու՞մ են իրականությանը այն լուրերը, թե 2013-ի նախագահական ընտրություններն այնքան անհետաքրքիր են դիտորդների համար, որ անգամ հեռուստաեթերի հատուկ ռեժիմի մոնիթորինգ չի կատարվի:

Պարոն Նավասարդյանը պարզաբանեց. «Մինչև պաշտոնական քարոզչությունն ընկած ժամանակաշրջանի ուսումնասիրության արդյունքները կներկայացնենք հաջորդ շաբաթ՝ հունվարի 16, 17-ին: Հետո, երբ բոլոր թեկնածուները գրանցված լինեն, կսկսենք սովորական ռեժիմով մոնիթորինգը, ինչպես արել ենք նախորդ տարիներին»:

Մեր այն հարցին՝ արդյոք ուսումնասիրությունների առումով այս տարի որևէ նորամուծություն կա՞, որի արդյունքում էլ ծնվել են նման խոսակցությունները: ԵՄԱ նախագահն ասաց. «Հիմնական փոփոխությունն այն է, որ մենք միշտ սկսում ենք ուսումնասիրությունները պաշտոնական քարոզչությունից առաջ, քանի որ ամենահետաքրքիր բաները հենց այդ ժամանակ են տեղի ունենում: Եվ նախորդ ընտրությունների ժամանակ է այդպես եղել, երբ փաստորեն լրատվամիջոցների ազդեցությունը երևում էր մինչև պաշտոնական քարոզչությունը և շատ հարցեր լուծվում էին մինչև պաշտոնական քարոզչությունը: Բայց քանի որ վիճակն այս տարի անորոշ էր, անորոշ էր, թե ով է թեկնածու լինելու, այդ շրջանը՝ հակառակ մեր ակնկալիքների, այդքան էլ հետաքրքիր չէր վերլուծությունների համար: Դա է պատճառը, որ մենք ամեն տասը օրը մեկ տեղեկություններ չէինք տալիս, թե ինչ զարգացումներ կան, ինչ պրոբլեմներ կան: Փաստորեն դրա իմաստը չկար: Չնայած անընդհատ վերլուծություններ անում ենք, բայց մեր եզրակացությունը դրանից չէր փոխվելու, որ մենք ամեն տասը օրը մեկ ասեինք, որ մենք ստիպված ենք նայել 37 հնարավոր թեկնածուների տվյալները, որը վիճակը անհետաքրքիր և անորոշ է դարձնում: Դա է պատճառը, որ մենք ավելի երկար ժամանակաշրջան ենք վերցնում վերլուծության համար, որպեսզի ինչ-որ օրինաչափություններ կարողանանք ներկայացնել հանրությանը: Պրակտիկ առումով ոչ մի բան չի փոխվել, ուղղակի ներկայացման հաճախականությունն է փոխվել: Իսկ երբ պաշտոնական քարոզչության շրջանը կսկսվի, արդեն մենք սովորական գրաֆիկով կներկայացնենք բոլոր տվյալները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031