Հունվարի 9-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Միթսուբիշի» մակնիշի 17 ԼՏ 516 պ/հ ավտոմեքենան:
***
Կարդացեք նաև
Նույն օրը, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Շահումյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՌԱՖ» մակնիշի 62 ՍԼ 162 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ավետիսյան):
***
Նույն օրը, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 91 ՍԼ 001 պ/հ ավտոմեքենան:
***
Նույն օրը, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը:
Ժամը 17.28-ից մինչ 22.22-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ի մոտ, փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 5 ավտոմեքենա:
***
Նույն օրը, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Վարդենիսի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ամենագնացը:
Հրշեջ-փրկարարները Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում` ձնակույտից, դուրս են բերել Ա. Թադևոսյանին պատկանող «ՎԱԶ-2121» մանկիշի 18 ՍԼ 630 պ/հ ավտոմեքենան:
***
Հունվարի 10-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Երևան ավտոճանապարհին` Վանատուր թաղամասի մոտ, ավտոմեքենան` 4 ուղևորով ձնաբքի հետևանքով արգելափակվել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ձնակույտից դուրս են բերել «ՎԱԶ-2112» մակնիշի 15 ԼԼ 111 պ/հ ավտոմեքենան:
ԱԻՆ