Լրահոս
Օրվա լրահոսը

Տանը գտնվողներից մեկը մահացել է շմոլ գազի թունավորումից

Հունվար 10,2013 12:01
Հունվարի 10-ին, ժամը 9.50-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի թիվ 2 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, 1961 թ. ծնված Միսակ Ղանդիլյանը:
Ժամը10.00-ի սահմաններում Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2000 թ. ծնված Արեգնազ Ղանդիլյանը: Քիչ անց պարզվել է որ բնակարանում է եղել նաև 1992 թ. ծնված Հովհաննես Ղանդիլյանը, որը մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031