Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱԳԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ղեկավարելու է շվեյցարացի դեսպան Հեյդի Տալիավինին

Հունվար 10,2013 11:59

Դիտորդները կգան հունվարի 14-ին

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ամենամասնագիտացված եւ լուրջ կառույցը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արդեն ձեւավորել է դիտորդական առաքելության իր հիմնական թիմը, որը այս տարվա փետրվարի 18-ին պետք է դիտարկի ՀՀ նախագահական ընտրությունները։ Հիմնական թիմը ձեւավորվել է ԵԱՀԿ անդամ 11 երկրների 13 ներկայացուցիչներից։

Երկարաժամկետ դիտորդները, որոնք պետք է իրենց աշխատանքները իրականացնեն ամբողջ Հայաստանով մեկ, 24-ն են։ Կարճաժամկետ դիտորդների թիմը, որը բաղկացած է լինելու 250 հոգուց, դեռ պետք է կազմավորվի ԵԱՀԿ անդամ երկրներից։ Առաքելության գրաֆիկն այսպիսին կլինի։ Հունվարի 11-ին՝ այսինքն, արդեն վաղը նրանք կտան անդրանիկ մամլո ասուլիսը։ Երկարաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն արդեն հունվարի 14-ին։ Վերջիններիս մամլո ասուլիսները նախատեսված է հունվարի 15-ին եւ 16-ին։ Հունվարի 16-ին՝ երկրորդ ասուլիսից հետո, երկարաժամկետ դիտորդները պետք է ցրվեն Հայաստանով մեկ՝ տեղում շարունակելու իրենց աշխատանքները։

Կարճաժամկետ դիտորդական առաքելությունը Հայաստան կգա արդեն փետրվարի 15-ին։ Կարճաժամկետ դիտորդների ասուլիսները նախատեսված

են նույն օրը եւ ապա նաեւ փետրվարի 16-ին։ Երկրորդ մամլո ասուլիսից հետո՝ կարճաժամկետ            դիտորդները պետք է ցրվեն Հայաստանի տարածքով։ Փետրվարի 17-ին կարճաժամկետ դիտորդները պետք է ծանոթանան դիտարկման ոլորտի հետ։ Փետրվարի 18-ին՝ ընտրությունների օրը, դիտորդները, բնականաբար, սովորականի պես պետք է այցելեն տեղամասեր։

Փետրվարի 19-ին՝ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հանդես է գալու մամլո ասուլիսով՝ որտեղ պետք է ներկայացնեն ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական գնահատականները եւ եգրակացությունները։ Փետրվարի 21-ին կարճաժամկետ դիտորդները կլքեն Հայաստանի տարածքը։ Երկարաժամկետ դիտորդները Հայաստանից կմեկնեն փետրվարի 25-ին։ Փետրվարի 28-ին կմեկնի ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական թիմը։ Նշվում է նաեւ, որ եթե ընտրությունները չավարտվեն մեկ փուլով, ապա երկրորդ փուլի պարագայում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մնալու է Հայաստանում, որպեսզի դիտարկի երկրորդ փուլը եւս։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական նպատակն է հետեւել ընտրություններին եւ պարգել, թե որքանով են այդ ընտրությունները համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին, ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին եւ նաեւ ներքին օրենսդրությանը։

Ինչ վերաբերվում է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմին, ապա հայտնի են նրանց անունները։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ղեկավարելու է շվեյցարացի դեսպան Հեյդի Տալիավինին։

Իսկ հիմնական կազմը այսպիսին է.

Դեսպան Հեյդի Տալիավինի՝ Շվեյցարիա, առաքելության դեկավար

Ստեֆան Կրաուսե Գերմանիա, առաքելության փոխղեկավար

Վլադիմիր Միսեւ՝ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետություն, քաղաքական փորձագետ

Ալեքսեյ Գրոմով՝ ՌԴ, ընտրական փորձագետ

Կախա Ինաիշվիլի՝ Վրաստան, կրտսեր ընտրական փորձագետ

Էլիսսավետ Կարագիաննիդու՝ Հունաստան, իրավական հարցերով փորձագետ

Քսենիա Դաշուցինա՝ Բելառուս, իրավական հարցերով կրտսեր փորճագետ

Պոլինա Լեմոս՝ Միացյալ Թագավորություն, երկարաժամկետ դիտորդական առաքելության համակարգող

Իվան Գոդարսկի՝ Սլովակիա,

Ռանկո Մուկցեվիր՝ Սերբիա, մեդիա փորձագետ

Ռոբին Սիվորդ՝ Միացյալ Թագավորություն, անվտանգության մասնագետ

Ռոման Ռաեյլեն՝ Մոլդովա, ֆինանսների հարցով պատասխանատու

Յուրի Օզերով՝ գնումների հարցերով պատասխանատու, ՌԴ

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031