Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի 2 թեկնածու դուրս եկան. «Տեսա աջակիցներս կախված վիճակում էին, վսյո, ես որոշեցի հանել»

Հունվար 10,2013 11:45

Այսօր «Ելակետ» ակումբում նախագահի երկու թեկնածուները՝ Տարոն Աբրահամյանը եւ Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեցին ընտրապայքարից դուրս գալու մասին: Կարատեիստ Տարոն Աբրահամյանի բացատրելով՝ ինքը փող ունի, բայց չի ուզում իր կտրուկ գաղափարներով ժողովրդին ցնցումների ենթարկի, կտրուկ փոփոփոխություններ բերի եւ այդ փողը պահելու է հաջորդ ընտրությունների համար: Նրա խոսքերով՝ իր կարգախոսը արդեն ենթադրելու էր երկրում լուրջ փոփոխություններ, որին դեռ ժողովուրդը պատրաստ չէ:

Իսկ Ռոբերտ Ահարոնյանի խոսքերով՝ «Այսօր Սերժ Սարգսյանը գաղափարապես պարտություն կրեց: Քանի որ սոցիալիստական կուսակցությունները չեն կարող ՀՀԿ-ի հետ մրցեն փողով, մեր հավաքած գումարը 32 հազար դոլարը անիմաստ կծախսենք: քաղաքական դաշտը մաքրվում է: Դուրս են գալիս պայքարից այն մարդիկ, որոնք գիտակցում են, որ չխանգարեն ՀՀԿ-ին հաղթելու: Այսօր ընդդիմադիր միակ ուժը, որը կարող էր գաղափարով մրցել՝ սոցիալիստական շարժումն էր: Բոլոր լրագրողներին հետաքրքրում էր այս ընթացքում՝ գումար ճարեցի՞ք, գումար գտա՞ք: Ուրեմն ընտրությունները կաշիլյոկով պետք է չափել: Մեր պայքարը սրանով չի ավարտվում: Ում ենք պաշտպանելու, մեր ձայները տալու, դրա մասին կասվի 2-3 օրվա ընթացքում: Բայց պաշտպանելու ենք այն գործիչին, որը խորացած մեզ տանում է դեպի Ռուսաստան եւ ինչ-որ չափով մերժում Եվրոպան ու Ամերիկան: Մեր առաջին կետն է՝ հավերժ դեպի Ռուսաստանի հետ»:

Ժողովրդից հավաքված գումարները թեկնածուները հետ չեն վերադարձնելու:

Aravot.am-ի հարցին՝ երբ դուք մտաք ընտրապայքարի մեջ, բոլորին էր հայտնի, որ չեք շարունակելու, ինչի՞ համար էր այս ամբողջ ֆարսը, այնպիսի տպավորություն է, որ բիզնես եք անում՝ գումարները հավաքել եք ու պահում եք՝ Տարոն Աբրահամյանը պատասխանեց. «Ես չէի դրել՝ հանելու համար, ուղղակի սպասում էի, որ աջակիցները, որոնք նստած են՝ պատրաստ կլինեն օգնելու, բայց տեսա, որ իրենք կախված վիճակում էին, վսյո, ես որոշեցի հանել: Դնել՝ նշանակում է  առճակատել բոլոր ճակատների հետ: Ես դրել եմ, որովհետեւ եղել են կոնկրետ խնդիրներ՝ հատկապես վետերանների հետ կապված, մարտարվեստների հետ կապված դատաիրավական համակարգի հետ կապված՝ բեւեռացված է: Ես նախընտրեցի չշարունակել, գումար չդնել»:

Իսկ Ռոբերտ Ահարոնյանը պատասխանեց. «Հարգելի լրագրող, երեւի թե դուք սովոր եք, որ քաղաքական գործիչները հավաքեն ժողովրդի գումարները ու բիզնես դնեն: Սոցիալիստներին դա չի վերաբերվում ընդհանրապես: Սոցիալիստները միայն ծախսում են: Քաղաքական պայքրարի մեջ մտնողը ժողովրդի ծառան պետք է լինի, ոչ թե հավաքի գումարները եւ…եւ….եւ..»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031