Հունվարի 9-ին, ժամը 16.55-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենա է ընկել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրատարը:
Դեպքի վայր է մեկնել մարզային և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ ու ջրասուզակ:
Տեղում պարզվել է, որ Նորամարգ-Հովտաշեն գյուղերի միջև գտնվող «Կախանով» կոչվող ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2106» մակնիշի 32 ՕԼ 110 պ/հ ավտոմեքենան:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1977 թ. ծնված Պապան Ավագյանի, 1959 թ. ծնված Վանիկ և 1998 թ. ծնված Վաչե Թարվերդյանների դիերը:
Կարդացեք նաև
ԱԻՆ