Հունվարի 8-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղարիբջանյան 72 տան պատը փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է Թառջումանյանին պատկանող չբնակեցված երկհարկանի տան 2-րդ հարկի պատը` մոտ 6 քմ մակերեսով և փակել է դեպի հարևան տներ տանող ճանապարհը, կա հետագա փլուզման վտանգ:
Նշված հասցեում փլուզում եղել է նաև 2012 թվականի մայիսի 8-ին և շենքը համարվում է 4-րդ կարգի վթարային:
Կարդացեք նաև
Դեպքի վերաբերյալ տեղյակ են պահվել քաղաքաշինության նախարարության աշխատակիցները:
Գնահատելով իրավիճակը` որոշվել է ապամոնտաժել վտանգ ներկայացնող կառուցատարրերը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարներն ապամոնտաժել են փլուզման ենթակա պատի մոտ 2 քմ հատվածը:
ԱԻՆ