Հունվարի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին «Հունդայի Էլանտռա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, այնուհետև արգելապատնեշին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն