Հունվարի 9-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վարդենիկ գյուղի 2-ամյա մի բնակչուհի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, տան խոհանոցում երեխան թունավորվել է գազի կաթսայի թերայրման հետևանքով շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն