Աշխարհի ամենասկանդալային ֆուտբոլային մասնագետներից մեկին՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին, Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 2012 թվականի արդյունքներով ճանաչել է տարվա լավագույն ակումբային մարզիչ: Պորտուգալացին հարցման արդյունքներով շրջանցել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյին եւ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնիին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ