ԶԼՄ-ները եւ «Բարսելոնայի» երկրպագուները կարծում են, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու նպատակով խորամանկության է դիմել: Նա չի մասնակցել ամենամյա հարցմանը, քանի որ այդ դեպքում իր անունը նշելու իրավունք չէր ունենա: Նրա փոխարեն քվեարկել է Պորտուգալիայի հավաքականի մեկ այլ անդամ՝ Բրունու Ալվեշը, որն առաջին հորիզոնականում նշելով Ռոնալդուի անունը՝ թիմակցին լրացուցիչ հինգ միավոր է ապահովել: Դրա փոխարեն Ալվեշը չի հիշել Մեսսիի եւ Ինյեստայի անունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ