Հունվարի 7-ին չորրորդ անգամ անընդմեջ «Ոսկե գնդակի» արժանացած «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիմակիցները՝ Խավի Էռնանդեսը, Անդրես Ինյեստան, Խերարդ Պիկեն եւ Դանի Ալվեշը, որոնք Մեսսիի հետ ընդգրկվել են 2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքական, չարտերային չվերթով Իսպանիա վերադառնալիս օդանավում խախտել են մարզական կարգապահական ռեժիմը՝ ոգելից խմիչք օգտագործելով: Նրանց հետ «խրախճանքին» մասնակցել են նաեւ ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը, 1-ին փոխնախագահ Խոսեպ Ֆլորետան եւ մարզական տնօրեն Անտոնիո Սուբիսարետան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ