ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Մանթաշ-Պեմզաշեն, Լուսաղբյուր-Ջաջուռ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սևաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Հանքավանի և Սևաբերդի, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը, Թալին-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Ալագյազ-Արթիկ, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները, Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց: