Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականին՝ Օձի տարում: Հետեւաբար, 2013-ը նրա համար հաջող պետք է լինի: Ու դրա բոլոր նախադրյալները կան:
Մխիթարյանը ներկա պահին ոչ միայն Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն նշանառուն է, այլեւ հավակնում է դառնալ այդ երկրի ֆուտբոլի պատմության մեջ արդյունավետության ռեկորդակիր: Դրա համար նրանից պահանջվում է խփել ընդամենը եւս հինգ գոլ:
Բացի դա, «Շախտյորն» անցել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, վստահորեն գլխավորում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը եւ պայքարում գավաթի համար:
Լրատվամիջոցների վկայությամբ, Մխիթարյանով հետաքրքրված են եվրոպական մի քանի գրանդ ակումբներ: Սակայն հանքափորները կհամաձայնե՞ն հրաժեշտ տալ իրենց առաջատարին: Չէ՞ որ ակումբի առջեւ առավելագույն խնդիրներ են դրված:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ