Այսօր ստուգայցով Շիրակի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, վերջինս խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ, որտեղ և պարզ դարձավ, որ նախարարը դժգոհ է մի քանի ճանապարահաշինական կազմակերպություններից, օրինակ` «Հովհաննես Մարտիրոսյան» և «Ապարան» ճանշին ընկերություններից:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին` մի՞թե հնարավոր չէր անանցանելի ճանապարհները մաքրելու ուղղությամբ ավելի վաղ աշխատանքներ տանել, պարտադիր է ձնաբուքը մարդկանց խեղդի, մեքենաները թաղվեն կիսաճանապարհին, որ սկսեն այդ ուղղությամբ մտածե՞լ: «Ես ասեմ, որ բնության դեմ ոչ մեկս էլ չենք կարող պայքարել, բնությունը միշտ կարող է մեզ անակնկալներ բերել, ոչ մի տեսակ կազմակերպություն ու ոչ մի տեսակի տեխնիկա չի կարողանա պայքարի, գերտերությունները չեն կարողանում բնության դեմ պայքարել: Խոսքս նրա մասին է, որ պետք է հնարավորինս նորմալ կազմակերպվի, այսինքն հնարավոր է և Հայաստանի ամբողջ տեխնիկան լինի էն հատվածում, որը և բուքի պատճառով չկարողանանք մաքրել, որովհետև ամեն մաքրելուց 5 րոպե հետո քամին բերում, ճանապարհը փակում է , դրա համար ասում եմ` ավելի ռեալ պայմաններում, որ հնարավորություն կա մաքրելու, էդ ժամանակ նոր տեխնիկա պետք է աշխատի»: Գագիկ Բեգլարյանը Հայաստանի ունեցած տեխնիկական հնարավորւթյունները գնահատեց բավարար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մանրամասները` վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Կարդացեք նաև