Ֆեյսբուքում բուռն քննարկման առարկա էր դարձել մեր բարձրաստիճան պաշտոնյաների 2 պաշտոնական հանդիպումները. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժեշտի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյի հետ:
Քննարկման թեման էր այդ բարձրաստիճան կանանց պայուսակները, որոնք նախագահի, վարչապետի հանդիպման ժամանակ թափթփված էին սրահում՝ ոտքերի մոտ: «Շուկա գնացող նախագահ, տնական կնիկ», նախագահին, վարչապետին չհարգող, «Հայաստանին արհամարհող»` ֆեյսբուքյան այս որակումներից, բազմաթիվ մեկնաբանություններից հետո նախագահի պաշտոնական կայքում այդ լուսանկարները փակցվեցին Շվեյցարիայի նախագահի ոտքերը պայուսակով հանդերձ «կտրած»:
Մենք այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ իր կարծիքով նախագահի արարողակա՞րգն է վատ աշխատում, թե՞ մեր երկրին այդ աստիճան չեն վստահում: Արմեն Մարտիրոսյանի բացատրելով՝ «Կանայք բոլոր դեպքերում իրենց զենքերն իրենց կողքին պետք է ունենան: Կնոջ զենքերն իր պայուսակի մեջ է: Չէ, վստահության խնդիրը չի: Ես չեմ տեսել կին, որն իր պայուսակն իր կողքին չի պահում: Կինը, նույնիսկ եթե նախագահ է, նորից կին է մնում: Ի՞նչ տարբերություն: Արարողակարգի խնդիրը չի, արարողակարգը կապ չունի: Արարողակարգը դրա համարն չի: Նախագահի արարողակարգը նրա համար է, որ ասի՝ ինչ միջոցառում է կազմակերպվում, ոչ թե ասի, թե դու ինչ շորով ես գալու կամ պայուսակդ ուր ես դնելու:
Ես ղեկավար եմ եւ եկել եմ քո հետ հանդիպման, բայց դու չէ, որ ինձ պիտի ասես՝ պայուսակս որտեղ դնեմ կամ ինչ հագնեմ՝ քո հետ հանդիպման գնալիս: Դրեսս կոդը նրա համար է, որ անհեթեթ իրավիճակում չհայտնվես»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ