Բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Գերդոնը մարդկությանը համար կանխատեսել է կլոնավորման դարաշրջան: Ըստ pulsplus.ru-ի, բժիշկը կարծիք է հայտնել, որ առաջիկա տասնամյակում կլոնավորման թերապեւտիկ մեթոդները մասսայական գործածություն կգտեն: Մասնագետը գտնում է, որ հարկ կլինի դիմել կլոնավորմանը, եթե, դիցուք, ծնողները ցանկանան «վերադարձնել» ողբերգականորեն կյանքից հեռացած երեխային: Առայժմ կլոնավորումը պաթոլոգիկ ռիսկեր է պարունակում, սակայն բժիշկները պնդում են, որ գիտությունը տեղում չի դոփում, ուստի այս մեթոդն էլ կկատարելագործվի: Գերդոնն էլ հայտարարում է. «Եթե կլոնավորման տեխնիկան ճշգրտությամբ եւ գրագետ կիրառվի, ապա ողջ աշխարհում այն ընդունելի կինի մարդկության համար: Բավական է ունենալ մոր ձվաբջիջը եւ որոշ բջիջներ մեռած երեխայից, ու հնարավոր կլինի ստանալ նրա կլոնը»: Մասնագետների հաշվարկով 2050–ին հնարավոր կլինի ստանալ առաջին կլոնավորված մարդկանց կամ որոշակի օրգաններ, որոնք հասու կլինեն միայն ընտրյալներին:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ