Լրահոս
Օրվա լրահոսը

Մարթա Այվազյան․ «Կոմպլեմենտար քաղաքականությունն արդեն իրեն սպառել է»

Հունվար 09,2013 20:27

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Մարթա Այվազյանին «Առավոտ»-ը հարցրեց, թե որքանո՞վ է հնարավոր Եվրամիության եւ Եվրասիական միության հետ սերտ հարաբերությունների համատեղումը, Արեւմուտքը եւ Մոսկվան Հայաստանի իշխանությունների կողմից «կոմպլեմենտար» քաղաքականությունը կարո՞ղ են հանդուրժել առաջիկա նախագահական ընտրություններից հետո:

«Հաշվի առնելով այդ կառույցների միջեւ գոյություն ունեցող սկզբունքային տարբերությունները, համագործակցության զարգացման եւ խորացման որոշակի աստիճանից հետո այդ համատեղումը կդառնա կամ արդեն դարձել է անհնարին եւ «կոմպլեմենտար» քաղաքականությունը, որն իր ներկայիս ձեւաչափով արդեն իսկ սպառել է իրեն Հայաստանի համար, հնարավոր է նաեւ անհանդուրժելի դառնա մեր արտաքին գործընկերների եւ նախ եւ առաջ նույն Ռուսաստանի համար: Կլինի դա նախագահական ընտրություններից անմիջապես հետո, թե ավելի ուշ, եւ ինչ ձեւով, կախված է նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներից», պատասխանեց Մարթա Այվազյանը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031