Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի երկրորդը` Հրանտ Բագրատյա՞նը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը

Հունվար 09,2013 18:52

Դեռ թեկնածությունների առաջադրումներից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ բոլոր նրանք, ովքեր հավակնություններ կունենան առաջիկա նախագահական ընտրություններում, պայքարելու են երկրորդ տեղի համար, քանի որ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Առաջկա ընտրություններում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցները լինելու են ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով նրանցից ո՞վ է լինելու երկրորդ տեղի հավակնորդը: «Ինձ համար երկուսն էլ, իբրեւ քաղաքական գործիչներ, ունեն անցած ճանապարհ, կենսագրություն, քաղաքական կապիտալ եւ քարոզարշավի ընթացքում որ մեկն էլ իր ճիշտ քարոզարշավի արդյունքում հայտնվի նպաստավոր դիրքերում, իր հավաքած ձայների իմաստով կարող է լինել երկրորդ տեղում: Քանի որ մեր ժողովրդի մոտ ընդդիմադիր զանգվածը կայուն է, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, կարծում եմ, նաեւ այդ հատվածը կոնսոլիդացնելու պարագայում նրանք կարող են դրական արդյունքներ գրանցել»: Հնարավոր համարում ե՞ք ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ նոր ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը՝ մեր այս հարցին Հ. Սահակյանը պատասխանեց. «Ընդդիմադիր բեւեռը ձեւավորվում է քաղաքական ուժի, կուսակցության գործունեության արդյունքում: Դա կախված է նաեւ նրանից, թե ո՞ր թեկնածուն կարող է համախմբել մեր հասարակության ընդդիմադիր հատվածին ու արդարացնել նրա սպասելիքները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031