2012 թ վերջին բանկերում տեխզննման համար վճարած գումարների դիմաց վարոդները կտրոններ չեն ստացել: Իսկ այժմ բանկերը հրաժարվում են նրանց տրամադրել այդ կտրոնները ՝ պահանջելով վճարել նաեւ 2013 թ մեքենայի գույքահարկը:
«Ստացվում է մի հատ տարվա վերջում ենք մենք մուծում, մեկ հատ էլ տարվա սկզբում»,- նշում է 27 տարվա վարորդ Էդուարդ Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ ոստիկանապետը ընդառաջել էր 2012 թ վերջին տեխզննման կտրոններ ձեռք չբերած վարորդներին, խոստանալով նրանց նկատմամբ մինչեւ հունվարի 12-ը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմել: Այս ընթացում, վարորդները բանկերից պետք է ստանային կտրոնները:
Այսինքն, եթե երեք օրվա ընթացքում չստանան՝ նրանք կարող են տուգանվել:
Մանրամասները կարդացեք այստեղ: