Լրահոս
Օրվա լրահոսը

Ստերով գողացված հանրային ունեցվածք

Հունվար 09,2013 17:58

Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տարածքը վերջնականապես խլում են հանրությունից։ Դեռևս անցյալ տարվա մայիսին «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ ՝ պահանջելով «անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվեր և վերադարձվեր հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առևտրային հանգստի գոտի»։

Վերոհիշյալ պահանջին ի պատասխան՝ քաղաքապետարանը՝ ի դեմս տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության պետ Արթուր Գևորգյանի, հայտարարեց, թե «Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարանի կամ որևէ այլ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում»:

Այնուամենայնիվ, ընդամենը շաբաթներ անց տարածքում սկսվեց, գործել հերթական բացոթյա սրճարանը, իսկ 2012-ի հունիսին շարունակվեցին ապօրինի կառուցապատման աշխատանքներ։ Մենք կրկին դատապարտեցինք քաղաքապետարանի տարածած սուտ տեղեկատվությունը, ինչին ի պատասխան քաղաքապետարանը հանդես եկավ հերթական ստահոդ հայտարարությամբ՝ պնդելով, թե տեղում հասարակական զուգարան է կառուցվելու:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին տարածքում կրկին ակտիվ շինարարություն էր։ Երկու հաստաբուն ծառերի բնականոն աճը խոչընդոտող քարե կառույցը այդպես էլ չապամոնտաժվոց, փոխարենը կառույցի վրա ավելացվել են երկաթյա բազրիքներ՝ հերթական սրճարանի (կամ ինչ-որ նոր տեսակի հանրային զուգարանի (?)) համար։

Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները այս պարագայում ևս հավատարիմ են մնում հարության աչքերին թոզ փչելու և ստահոդ լուրեր տարածելու իրենց քաղաքականությանը, ինչին մենք ծանոթ ենք դեռևս Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի օրերից։

Եթե նշված հատվածում մայթը սեփականաշնորհված է, ապա քաղաքային իշխանությունները պարտավոր են հանրայնացնել այդ տեղեկատվությունը և անօրինականության առկայության պարագայում բարձրացնել զեղծարարության ու դրան հաջորդած կեղծիքների հեղինակներին պատասխանատվության կանչելու հարցը։

Մինչ այդ, նման «հաղթական» ստերով առաջ շարժվող իշխանություններին տեղեկացնում ենք, որ ստելն էլ «սիրուն չի» և ստի վրա հիմնված ցանկացած կառույց պետք է ապամոնտաժվի։ Սույն պահանջը լիովին համահունչ ենք համարում այն

բոլոր հայտարարությունների հետ, որոնք հնչեցվելու են գալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամբիոններից։

 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031