2012 թվականի դեկտեմբերի 28-ից 2013-ի հունվարի 7-ն ընկած ժամանակաընթացքում ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունում արձանագրվելէ 50 հեռախոսազանգ: Դրանցից 22-ըտեղեկատվական բնույթի է եղել, 3-ը վերաբերել է 0-7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությանը, 5-ը` ծննդօգնությանը, 7-ը` մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնությանը, 5-ը` առողջության առաջնային պահպանմանը և 2-ը` դեղերի տրամադրմանը։ Մնացած 6 դեպքում բարձրացվել են նախարարության գործառույթներին չվերաբերող հարցեր:
Բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրվել են պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում կատարվել է համապատասխան միջամտություն խնդիրը կարգավորելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարություն