Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին հրավիրել է ընդլայնված ժողով՝ մեկ օրակարգով՝ Հայաստանի նախագահական ընտրություններ:
ՍԴՀԿ ընդլայնված ժողովի համընդհանուր կարծիքները հաշվի առնելով, ՍԴՀԿ վարչությունը, հրավիրելով արտահերթ նիստ, որոշում է.
- Հաշվի առնելով վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված որոշակի բարեփոխումները
- Նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումը
- Մամուլի ազատության շեշտակի բարձրացումը
- Ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը
- Անպատժելիության վերացման շուրջ արված որոշակի քայլերը
- Արտաքին քաղաքական ձեռքբերումները, ինչպես նաև գալիք մարտահրավերները
- Նախընտրական ծրագրի ընդգծված սոցիալական բնույթը
- Ցեղասպանության հարցում պահանջատիրական կեցվածքն ու հայտարարությունները
- Արցախի անվտանգության ապահովումն ու շահերի համալիր պաշտպանությունը
Նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Միևնույն ժամանակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարում է, որ շարունակում է գործել իբրև ինքնուրույն քաղաքական ուժ, չունի որևիցե քաղաքական պայմանավորվածություն որևիցե հարցում, ուստի իրեն իրավունք է վերապահում լինել գործող նախագահի և իշխանությունների քննադատը՝ հնարավոր ոչ ճիշտ քաղաքական քայլերի դեպքում: ՍԴՀԿ վարչությունը նաև հույս է հայտնում, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու դեպքում կանի հետևյալ քայլերը:
Կարդացեք նաև
- Կտրուկ պայքար օլիգարխիայի դեմ
- Մենաշնորհների վերացում
- Քաղաքականության և բիզնեսի տարանջատում
- Կրիմինալի հեռացում քաղաքական պաշտոններից
- Պայքար արտագաղթի պատճառների դեմ
- Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման հետապնդում
- Արցախի իրավունքների շարունակական պաշտպանում
ՍԴՀԿ Վարչության