Հրազդան քաղաքի 20-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա հանդիսանալով հրաձիգ, 2012թ. փետրվարի 23-ին դիտորդ նշանակված լինելով մարտական հենակետի կրակակետում, համածառայող Ա. Ադիբեկյանի կողմից իր նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի համար վրեժխնդիր լինելու նպատակով լիցքավորել է իր հաստիքային «ԱԿՄ» ինքնաձիգը, դրա ապահովիչը դրել մենահատ կրակի ռեժիմում, աննկատ մոտեցել է հարեւան կրակակետին եւ 4մ հեռավորությունից, առանց նշան բռնելու, մեկ փամփուշտ կրակել իրեն թիկունքով կանգնած շարքային Ադիբեկյանի գլխին: Վերջինս մահացել է:
Ի. Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանություն»), նրան սպառնում է 8-15 տարի ազատազրկում:
Այս գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում՝ Իջեւան քաղաքում, սկսվել է 2012թ. նոյեմբերի 21-ին, հերթական նիստը կայացավ այսօր՝ հունվարի 9-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ