Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը իրեն ՀՀԿ-ի «պադվալում» բնակվող չի համարում

Հունվար 09,2013 17:16

«2008-ին առաջադրված նախագահի նախկին թեկնածուների մեծ մասը հանրապետականի պադվալներում կամ տարածքում վարձով են ապրում: Ավելի լավ է կյանքում մարդ վարձով ապրի, քան քաղաքական կյանքում»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք էր հայտնել «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, 2008 եւ 2013 թվականների նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Aravot.am-ը 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրված «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության թեկնածու, այժմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ 2008-ի նախագահի թեկնածուներից ովքե՞ր են հիմա ՀՀԿ-ի նկուղներում ու տարածքներում վարձով բնակվում: Նա նախ իրեն վարձու տարածքում բնակվող չհամարեց ու պնդեց. «Ես ոչ մի թվին չեմ տեսել այդպիսին, ինչպիսին եք դուք ասում»:

Մեր հարցին, իսկ 2008-ին կայի՞ն իշխանությունների կողմից դրածո թեկնածուներ. «Ես ոչ մեկի էլ դրածո չեմ համարում… էդ թղթակիցների խաղերն են, դուք իրար հետ որոշեք՝ ում եք դրածո համարում, ում՝ չէ»:

Պարոն Մանուկյանից նաեւ հետաքրքրվեցինք, այն թեկնածուներին, որոնք ընտրություններից հետո գործարքի են գնում ու համաձայնության գալիս իշխանությունների հետ, պաշտոններ ստանում, էլի դրածո չի՞ համարում.

«Ինձ, որ հարցնում եք՝ ի՞նչ է ձեր նպատակը: Մտել ենք նախագահական ընտրությունների մեջ: Տա Աստված ՝լինեն ազատ, արդար ընտրություններ ու ընտրվի նախագահ, որին ամբողջ ժողովուրդն ընդունի… Չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել, ավելացնել…հաջողություն»:

Հիշեցնենք, որ 2008-ի ընտրություններից հետո պարոն Մանուկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ դարձավ Հանրային խորհրդի ղեկավար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031