2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին Բրազիլիայում անցկացվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը:
Պատասխանատու այդ միջոցառմանը նախապատրաստվում են ոչ միայն երկրի պաշտոնյաներն ու մարզիկները, այլեւ ամենահին մասնագիտության կին ներկայացուցիչները: Բելո Օրիզոնտե քաղաքի մարմնավաճառների ասոցիացիան հայտարարել է անգլերենի ութամսյա անվճար դասընթացներ կազմակերպելու մասին` աշխարհի առաջնության հյուրերին բարձրակարգ ծառայություններ մատուցելու նպատակով: Մոտ ապագայում նախատեսվում է նաեւ իտալերենի եւ ֆրանսերենի նույնպիսի դասընթացներ կազմակերպել, որոնց ընթացքում մարմնավաճառներին կսովորեցնեն նաեւ հոգեբանություն եւ բժշկություն: Ասոցիացիան վստահ է, որ իր այդ նախաձեռնությունից կօգտվեն իրենց մոտ գրանցված չորս հազար մարմնավաճառներից առնվազն 300-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ