«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ աղանդավորների ակտիվությունն ուժեղ էր, ինչը չի կարելի ասել առաջիկա նախագահական ընտրությունների մասին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով. «Կրոնական կառույցների ձայները հավաքագրելու հարցում նախագահական ընտրությունների պարագայում սառեցված վիճակ է: Միանշանակ, նախագահական ընտրություններից կրոնական կառույցները զերծ կմնան, քանի որ չեն կարող կատարել այն գործողությունները, որոնք կիրառել են ԱԺ ընտրությունների ժամանակ: Նախագահականի պարագայում առկա է 4-5 մարդ, հետեւաբար, ոչ մեկը ֆինանսական մեծ գումարներ չի տա աղանդավորների ձայների համար: Աղանդավորների քանակն ընտրությունների համար չնչին թիվ է»:
Ամարյանը հավելեց, որ Հայաստանում կա մոտ 350.000 ոչ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որից շուրջ 200.000-ը քայքայիչ, այսինքն` փակ գործունեություն ծավալող կառույցների հետեւորդներն են: Հետեւաբար, 200.000-ը նախագահական ընտրությունների համար չի կարող ապահովել ձայների անհրաժեշտ քանակություն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ