Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավարություն «Առավոտի» եւ «Հայկական ժամանակի» դեմ

Հունվար 09,2013 15:56

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր շարունակվեց «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» օրաթերթերի դեմ նախկինում 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի հայցի քննությունը:

«Առավոտ» թերթից պատասխանող էր ճանաչվել լրագրող Ռուզան Մինասյանը, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացնում էր տնօրեն Վահագն Հովակիմյանը:

Հայցվորը պահանջում էր իր պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորելու համար լրատվամիջոցներից 2-ական մլն դրամի փոխհատուցում:

Հայցվորն ասաց, որ 2003թ.  օգոստոսի 28-ին եղել է կալանքի տակ, 2004-ի վերջին «Կոշ» ՔԿՀ-ում կարդացել է 2003թ. սեպտեմբերի 20-ի «Առավոտի» հրապարակումը՝ «Պեդոֆիլին կտա՞ն 2 տարի» եւ «Հայկական ժամանակի» 2003թ. սեպտեմբերի 5-ի համարում տպագրված հետաքննությունը:

2004թ. մարտի 29-ի դատավճռով անչափահասների նկատմամբ սեռական բռնի  գործողություններ կատարածը ասաց, որ ազատազրկվել է լրատվամիջոցների հրապարակումների պատճառով:

Ի դեպ, այնքան էլ «շտապել» հայցը ներկայացանել, որ հրապարակումների անընթեռնելի կրկնօրինակներն էր ներկայացրել դատարան: Դատավոր Ռուբեն Ափինյանը դիմեց «Առավոտ» թերթին, որպեսզի հաջորդ դատական նիստին ներկայացվի «Առավոտի» վիճարկվող հրապարակումը (ի դեպ, դա հայցվորի պարտավորությունն էր): Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 25-ին:

Լրատվամիջոցները պահանջեցին մերժել հայցապահանջը՝ կիրառելով հայցային վաղեմություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031