Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբան. Տեր-Պետրոսյանը մարդկանց խոշոր սթրես է պատճառել

Հունվար 09,2013 15:30

Այսօր Aravot.am-ը հոգեբան Սամվել Խուդոյանից հետաքրքրվեց` այս սթրեսային ժամանակներում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց, դա կոնգրեսականների համար սթրե՞ս էր, թե՞ ոչ: Կամ ԲՀԿ-ականներին Գագիկ Ծառուկյանի որոշումը սթրե՞ս պատճառեց, թե՞ ոչ: Հոգեբանը վստահեցրեց, որ համենայնդեպս, ինքը նման հիվանդներ դեռ չունի եւ որ իրեն դիմում են խրոնիկական սթրես ունեցողները, որոնք, ասենք, երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նեւրոզով հիվանդները. «Ինձ թվում է` կոնգրեսականները ըմբռնումով մոտեցան, որովհետեւ պարզ ու հասկանալի էր պատճառը: Եթե մարդը զգում էր, որ ինքը չի անցնի, շանս, հնարավորություն չունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ մարդը ինչո՞ւ ավելորդ ծախսեր անի: Ծառուկյանի դեպքում էլ ինձ թվում է ուղղակի ներքին համաձայնությամբ որոշված բան էր: Իսկ ընտրությունների հետ կապված ողջ հասարակությունն է սթրես ապրում` անարդարության զգացումից: Մարդիկ ջղայնանում են: Երբ ֆիլմ ես նայում ու անարդար բան ես տեսնում, ներքուստ ջղայնանում ես` դա արդեն սթրես է: ԲՀԿ-ականները սթրեսի ենթարկվեցին, երբ գործ հարուցեցին Վարդան Օսկանյանի նկատմամբ: Ինչո՞ւ պիտի գործ հարուցեին, այ այդպիսի բաներ, որ լսում են` իսկապես սթրես են ապրում: Անարդարությունից եկած սթրեսը շատ մեծ է: Կան շերտեր, որ շատ ծանր են տանում անարդարությունը»:

Հոգեբանը վստահեցրեց, որ այս նախագահական ընտրություններին նոր սթրեսների հասարակությունը դժվար թե ենթարկվի. «2008-ի նման ինչ-որ բաներ չեն լինի»:

Պարզվում է` քաղաքականության հետ կապված վերջին ամենախոշոր սթրեսը հասարակությանը հասցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` 2008-ին: Ըստ նրա, մեծ սթրես էր, երբ ժողովուրդը «տաքացավ», ոգեւորվեց ու հետո նրան տուն ուղարկեցին. «Դա հենց անարդարության սթրեսն էր: Ժողովուրդն ընկալեց, որ իրեն խաբեցին»: Մենք ճշտեցինք` Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ց խաբված զգացին` նա պատասխանեց. «Եվ նա խաբեց, եւ մյուսն էլ: Անարդար ընտրություններ եղան, անարդար վարվեցին: Իսկ անարդարության զգացողությունը, կարծում եմ, ամենալուրջ սթրեսներից մեկն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031