Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածու. «Նախագահի նախկին թեկնածուները ՀՀԿ-ի հողամասերում վարձով են մնում»

Հունվար 09,2013 14:59

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի խոսքով՝ նայելով ԱԺ ընտրությունների արդյունքները, անհասկանալի է դառնում մի բան, թե ինչպես եղավ, որ շատ ձայներ ստացած կուսակցությունները չմասնակցեցին նախագահական ընտրություններին. «Օրինակ Գագիկ Ծառուկյանն ասում էր՝ ես պատրաստ եմ կորցնել ամեն ինչ, համոզված եմ, նկատի ուներ հարստությունը եւ այլն, եւ եթե նա չառաջադրվեց, նշանակում է միայն մի բան պատրաստ չէր կորցնել, եւ նրանից հենց այդ բանն են ուզել, իսկ դա այն է, ինչ տրված է Աստծո կողմից»:

Հարությունյանի համար այս ընտրությունները նախորդից այնքանով է տարբերվում, որ, ըստ նրա՝ կեղծ ժողովրդավարներ ու կեղծ նախագահի թեկնածուներ չկան. «Այսօր նախագահի նախկին թեկնածուները Հանրապետականի հողամասերում կամ պադվալներով վարձով են մնում»:

ՀՀ նախագահի թեկնածուն կարծում է, որ այսօր իշխանությունները զբաղված են միայն փող աշխատելով, անգամ սիրիահայերի հետ կապված. «Նրանց 20 հազար դրամանոց կտրոններ են տալիս, որ օգտվեն միայն «Լֆիկ Սամոյի» խանութներից, որին ավանդույթի համաձայն, պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031