Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Խուդոյան. «Ամանորը շատերի համար վերածվում է սթրեսի»

Հունվար 09,2013 14:45

«Ցուցադրականությունը ամեն ինչում է, դա ինքնահաստատվելու եւ անլիարժեքության դրսեւորում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա պնդմամբ՝ 7 օր ամանորյա ճոխություն թույլ տալը անհեթեթություն է, տոնը դրական բան է, սակայն սթրեսների առկայություն նույնպես կա.

«Ձմեռը վտանգավոր շրջան է, ամուսնալուծությունները եւ կոնֆլիկտները ավելանում են: Ամանորը վերածվում է սթրեսի շատերի համար` մանավանդ կանանց, լավ ուրախանալուց հետո մի պահ դատարկություն է գալիս»:

Ազգագրագետ Ռուզաննա Ազիզյանի համոզմամբ՝ ցանկացած տոն անցումային պահ է պարունակում: Ամանորը ամենաառանցքային տոնն է` տարվա մի փուլից մյուսի անցումն է.

«Մենք ձեւավորված ավանդույթի համաձայն դեռեւս տոնն իմաստավորում ենք կերուխումի սեղանի շուրջ` կերակուրի միջոցով մարդը ցուցադրում է իր ճաշակը: Ցանկացած տոնակատարություն եւ ատրիբուտ իր մեջ իմաստ է պարունակում, այդպես ապահովվում է հաջորդ տարվա առատությունն ու ճոխությունը»:

Ազգագրագետի խոսքով՝ նյութական բարեկեցության մակարդակի բարձրացումը իր հետ բերում է փոփոխություններ: Մարդը ցուցադրում է իր ունեցած առավելագույնը՝ փորձելով շահել բարեկամների եւ հարազատների համակրանքը.

«Հասարակական արժեքները մեկ օրում չեն փոխվում, նախկինում միատարր էր տոնակատարության սցենարը, իսկ վերջին տարիներին սցենարները բազմազան դարձան: Տոնի գլխավոր առանցքը հարազատների եւ ուտելիքների առատությունն է, քանի որ Նոր տարին խորհրդային ավանդական տոն է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031