Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. Նախագահի թեկնածուներին Ձմեռ պապուց եւ Ձյունանուշից շատ են ցույց տվել

Հունվար 09,2013 14:40

«Ինձ համար զարմանալի է, թե ինչու խորհրդարանական ընտրություններին

բավականին ձայներ հավաքած կուսակցությունները չմասնակցեցին ընտրություններին: Չկար մի պատճառ, որ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեր: Առաջարկում եմ նախագահի բոլոր թեկնածուներին, բացի Սերժ Սարգսյանից, հանել իրենց թեկնածությունը եւ համոզված եմ, որ նա չի ստանա ձայների 50 տոկոսը, քանի որ երկրի վիճակը շատ ավելի վատ է, արտագաղթը՝ մեծ: Նրան մենակ թողնելով, մենք կհասկանանք իրական պատկերը՝ առանց կեղծիքների»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ այս անգամվա նախագահական ընտրություններում չկան նախագահի կեղծ թեկնածուներ:

Հարությունյանը ի պատասխան լրագրողների հարցի՝ իր առաջադրվելու հետ կապված, հետեւյալն ասաց. «Եթե անգամ միայն ես ինձ ձայն տամ, միեւնույն է՝ իմ առաջադրումն արդարացված է»:

Նախագահի թեկնածուի խոսքով՝ այժմ հավասար մրցակցային պայմաններ չկան, իսկ որոշ նախագահի թեկնածուների, այն էլ այս տոնական օրերին, Ձմեռ պապուց եւ Ձյունանուշից շատ են ցուց տվել, իսկ ինքը վերջին 5 տարում ամենաքիչ լուսաբանված թեկնածուն է: Հարությունյանը նշեց, որ պատրաստ է բոլորի հետ բանավիճել, բայց Հայաստանում դեռ նման մշակույթ ձեւավորված չէ:

«Իմ հիմնական մրցակիցը Սերժ Սարգսյանն է, իսկ երկրորդ փուլում ձայներս կտամ Սերժ Սարգսյանի մրցակցին»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ այժմ գլխավոր խնդիրն այս իշխանությունից ազատվելն է, այս իշխանությունն ամենակոռումպացվածն է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031