Քաթարի ֆուտբոլային ակումբներից մեկը, որի անունը չի հրապարակվում, անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմին առաջարկել է 20 միլիոն ֆունտ ստերլինգով երկու տարվա պայմանագիր կնքել:
Բեքհեմին հրավիրելը ֆուտբոլը Քաթարում մասսայականացնելու ծրագրի կետերից մեկն է, քանի որ այդ երկիրը 2022 թվականի աշխարհի առաջնությունը կազմակերպելու իրավունք է ստացել: The Sun-ը տեղեկացնում է, թե Q-լիգայի ներկայացուցիչները բարձր են գնահատում ԱՄՆ-ում ֆուտբոլը մասսայականացնելու` Բեքհեմի ներդրումը եւ իրենք էլ ցանկանում են օգտվել նրա այդ տաղանդից: 37-ամյա կիսապաշտպանը վերջերս է դուրս եկել «Լոս-Անջելես Գելեքսի» ակումբից, որի կազմում խաղացել է հինգ տարի:
Դեւիդ Բեքհեմի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Անգլիայի ակումբները` մասնավորապես, «Վեսթ Հեմը» եւ «Քուիզ Փարք Ռեյնջերսը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ