Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Եթե Բագրատյանը տուրք չտա թվային խաղերին…»

Հունվար 09,2013 14:29

«Ընտրությունները վերածվեցին ստվերային պայմանավորվածությունների իրար հետ, գործող ռեժիմի հետ եւ արդյունքում բերին այս կոլապսի»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նրա գնահատմամբ՝ այս խաղի կանոնները գործող իշխանություններն են հորինել, եւ այդ խաղը կկոտրվի հենց իշխանության վրա այնպես, որ մենք չենք ժպտա. «Տարիներ շարունակ մամուլը ամեն կերպ փորձում էր համոզել հասարակությանը, որ այս կամ այն գործիչը կորոշի ամեն ինչ: Հետո տեսաք, որ իրականությունը այլ է, որ խնդիրները կլուծվեն բոլորովին ուրիշ ձեւով եւ ուրիշ տեղ»: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը համաձայնեց՝ ասելով, որ ընդդիմությունը կրախ ապրեց. «Ուրիշ բան, որ իշխանությունն ինչ է անում, բա ընդդիմությո՞ւնն ինչ է անում: Դա իրենց պարտականությունն էր: Ընտրությունների ինստիտուտը վարկաբեկվում է 96-ից»: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին, Լեւոն Շիրինյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը եթե կարողանա նիշը պահել, ուրեմն կկարողանա հաջորդ ընտրաշրջան անցնող գործող անձերից մեկը լինի, մնա քաղաքական բեմահարթակում դրական լիցքով: Եթե Բագրատյանը տուրք չտա թվային խաղերին, ինչը սիրում է անել, ազատական պլատֆորմում դրական դեր կխաղա, ձերբազատվի ՀՀՇ-ից»: Ամեն դեպքում, ըստ պարոն Շիրինյանի, որեւէ մեկը նրանցից, բացի Սերժ Սարգսյանից, նախագահ չեն դառնալու. «Պարզ չի՞, նրանք հո իրականությունից չե՞ն կտրվել»: Լեւոն Շիրինյանին էպոսագետը բացարձակ հետաքրքիր չէր, իսկ Մանվել Սարգսյանն էլ ասաց, որ հիմա խոսում են նրա մասին, թե ինչու չեն առաջադրվել մյուս կուսակցությունները, բայց որ դնեին՝ ի՞նչ էր փոխվելու, ինձ համար պետք է նոր դեմք, թե չէ՝ իրենք 20 տարվա խոսակցություններն էին բերելու:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031