Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Շախնազարյանը

Հունվար 09,2013 16:00

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանին Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

 Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է մի շարք ռուսական ներդրումային ընկերություններում և բանկերում: 2007թ-ից միացել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբին որպես «ԱրմենՏել» ընկերության  ֆինանսական տնօրեն:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել