Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնի Մելիքյանը՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հայտարարության մասին

Հունվար 09,2013 14:25

Այսօր «Ելակետ» ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձավ Վրաստանի ներքաղաքական զարգացումներին եւ դրանց ազդեցությանը՝ տարածաշրջանային խնդիրների համատեքստում:

Մելիքյանը խոսելով Վրաց պատրիարք Իլյա 2-րդի աղմկահարույց հայտարարության մասին, որ  ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին, թե իբր պատրիարքը Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման  ժամանակ ասել էր, որ Արցախը եղել ու մնում է ադրբեջանական տարածք, ասաց. «Իմ համոզմամբ,  իրականում նման բան չի եղել, բացի այդ՝ վրացական կողմը եւս հերքել է այդ լուրը: Եվ պետք է նկատել, որ ինֆորմացիան տարածել էին ադրբեջանական ոչ առաջատար լրատվամիջոցները»:

Ըստ Մելիքյանի՝ եթե նույնիսկ որեւէ  հայտարարություն եղած էլ լինի, ապա հավանաբար նկատի են ունեցել այն, որ ունենք տարածքային խնդիրներ:
Մելիքյանը խոսելով նաեւ Թբիլիսիում գտնվող մեր երկու եկեղեցիների մասին, որոնց հետ կապված պարբերաբար խնդիրներ են լինում, ասաց. «Վրաստանի ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականներ ագրեսիվ են տրամադրված հայերի նկատմամբ, բայց այդ խնդիրները պետք է թողնել եկեղեցիներին: Բացի այդ, կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը պետք է անդրադառնա այդ հարցերին: Ինչ վերաբերում է պետության միջամտությանը, ապա Վրաստանում եկեղեցին այլ բան է, այն շատ ուժեղ է,  պատրիարք Իլյա 2-րդն  ունի ազգի 98 տոկոսի համակրանքն ու լիդեր է, իսկ նախագահը մարդկանց մոտ 20 տոկոսի համակրանքն է վայելում, իսկ այս պարագայում պետության միջամտությունը ճիշտ չէ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031