Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Բագրատյանին ձայն կտան այն ուսանողները, որոնք շատ քիչ են հիշում նրա կառավարման տարիները»

Հունվար 09,2013 13:57

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեց` իր կարծիքով ինչպիսի՞ն են նախկին վարչապետ  Հրանտ  Բագրատյանի նախագահ ընտրվելու  շանսերը,  և մի՞թե ՀԱԿ անդամներից հենց նա էր այն մարդը, ով   Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում  պիտի դառնար թեկնածու: «Ասեմ, որ ՀԱԿ,  որպես այդպիսին, այլևս  գոյություն չունի, եթե տեղի ունեցող գործընթացներին ուշադիր հետևենք, կտեսնենք, որ ՀԱԿ-ը կամաց-կամաց լքում են բավական քանակությամբ կուսակցություններ: Ընդհանրապես պետք է նշեմ, որ ՀԱԿ-ը  մի կառույց էր , որը տեղծվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի  կողմից, և բոլոր այդ պատգամավորները, որոնք հիմա ԱԺ-ում են, ընտրվեցին  ի շնորհիվ Տեր-Պետրոսյանի:Ես  մի անգամ ասել եմ ու նորից կրկնում եմ, ՀԱԿ-ի մաս կազմող այդ կուսակցությունները, որոնց մասին ժողովուրդը ընդհանրապես   տեղեկություն էլ չունի,  եթե առանձին-առանձին մասնակցեին ընտրությունների, 0,01 տոկոս կհավաքեին կամ ընդհանրապես չէին էլ հավաքի»,- ասաց մեր զրուցակիցը: Իսկ Հրանտ Բագրատյան տնտեսագետին ու քաղաքական գործչին քաղաքագետը բնութագրեց այսպես . «Հրանտ Բագրատյան անձը շատ խելացի, բանիմաց տնտեսագետ է, սակայն նրան այս պարագայում բավական խանգարում է իր անցյալը ,  ինքը,  որպես  վարչապետ , շատ թույլ էր, շատ դեպքերում իր հայտարարությունները  կամ արդարացումները ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի   պահով իրեն բավական մեծ խոչընդոտ են :Մենք հասկանում ենք, որ եղել է  պատերազմ, եղել է բլոկադա, բայց ժողովրդին պահել ուղղակի միջնադարյան, միջնադար էլ չէ, երևի թե միջնադարում մարդիկ էդպես չեն էլ ապրել, այլ հնագույն ժամանակների պես` առանց էլեկտրաէներգիայի և այդ ամենը  բարդել պատերազմի կամ բլոկադայի վրա , դա անմտություն է:Չկա այդպիսի բան, բոլոր այն մասնագետները, որոնք լավ են հասկանում թե տնտեսագիտությունից, թե նույն էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրներից,  շատ լավ գիտեն, թե էդ էլեկտրաէներգիան  ուր էր գնում և ինչ էին  արվում այդ էլեկտրաէնեգիայի փողերը: Չի կարելի անընդհատ հայտարարել , որ պարտերազմ ու բլոկադա էր, դրա համար ժողովրդին սարսափելի  վիճակում էին պահում, կարելի էր այդ ամենը ավելի  կազմակերպված անել , որպեսզի ժողովուրդը  քիչ  թե շատ նորմալ վիճակում ապրեր, և անընդհատ չբարդել ամեն ինչը պատերազմի վրա կամ էլ հայտարարել, որ նոր ստեղծված պետություն էր , նոր ստեղծված էր, դուք էլ` ոչ պրոֆեսիոնալներդ,   չզբաղվեիք քաղաքականությամբ»:Մեր այն հարցին էլ, թե որքանո՞վ են իրավացի  շիրակցիները`  Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիները նույնացնելով քաղաքում կատարվող  ալան-թալանի հետ, Գագիկ Համբարյանն ասաց. «Դե շիրակցիները շատ լավ հիշում են, թե ինչպես Հրանտ Բագրատյանի օրոք դուրս վռնդվեցին այստեղից ռուս և այլ ազգի շինարարներ, և նրանց փոխարեն, ըստ մեր իշխանությունների,  հայ շինարարները պիտի գային ու երկու տարում վերականգնեին  ավերված քաղաքը:Հենց նույն այդ իշխանությունների օրոք ամբողջությամբ վաճառվեց նյութատեխնիկական բազան, ահռելի քանակությամբ շինտեխնիկա՝ հարևան Վրաստան, և հենց այդ իշխանության օրոք էր, որ Հայաստանի Հանրապետություն  մտնող հումանիտար օգնությունը, որը հատուկ ուղարկվում էր  աղետյալների համար , գրպանվում էր գործող իշխանությունների կողմից, և դրա համար էլ շիրակցիները այս ամենը լավ հիշում են:Կարծում եմ հենց այս պատճառով էլ Հրանտ Բագրատյանը շատ քիչ շանսեր ունի  Շիրակի մարզից ձայներ ստանալու համար :Կարծում եմ Հրանտ Բագրատյանին   մեծամասամբ կընտրեն Երևանի բուհերի ակտիվ ուսանողները, որոնք շատ քիչ են հիշում նրա կառավարման տարիները,  և երևի թե այն անձիք, որոնք Հրանտ  Բագրատյանին դարձրել են կուռք իրենց համար:Ուրիշ մարդ  նրան դժվար թե ընտրի, անգամ ՀԱԿ անդամները, ովքեր որևէ թեկնածուի  նախագահական ընտրություններում չպաշտպանելու մասին իրենց հայտարարությամբ,  հասկացրին,որ Հրանտ Բագրատյանը այնքան էլ նախընտրած թեկնածու չէ, այդքան քաղաքական  կշիռ չունի ՀԱԿ-ում, ինչ որը ինքը ցանկանում էր ներկայացնել հանրությանը »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031