Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը 2013 թվականը հայտարարում է Հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի

Հունվար 09,2013 13:54

Մշակութային ցեղասպանությունները որպես կանոն նախորդում և հաջորդում են ցեղասպանությանը: Այդ առումով հատկապես ահավոր է հայկական մշակութային ժառանգության վիճակը հարևան երկրների տարածքներում: Միակ երկիրը, որտեղ ուշադրության են արժանացել հայկական կոթողները` Իրանն է, որտեղ պետությունը հատկացրել է եկեղեցիների վերականգման համար ֆինանսավորում: Որոշակի շահադիտական նպատակներով վերականգնվել է նաև Ախթամարի վանքը Թուրքիայում, որի շուրջ կան հստակ վերապահումներ: Հատկապես ծրագրավորված ոչնչացվել են Ադրբեջանի տարածքում մեր մշակութային կոթողներն, այդ թվում նոր Ջուղայի հանճարեղ խաչքարերը: Այն հիանալի ներկայացված է Տաթևիկ Գրիգորյանի «Մշակութային Ցեղասպանություն» /,,Cultural Genocide,, University College London/ աշխատության մեջ, որը հրապարկվել է անգլերեն լեզվով և լույս է տեսնելու մոտ ժամանակներս նաև հայերեն:
2011թ-ին ԵՀՄՖ-ն դիմեց UNESCO-ի և ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ պահանջելով ուսումնասիրել և դատապարտել Նախիջևանում կատարվածը, և ստացավ իրականությանն անհամապասխանող բացատրություններ: Ֆեյսբուքի /facebook/ և ԵՀՄՖ-ի էջին մենք տեղադրել ենք նամակագրությունն ամբողջովին և սպասում ենք բոլոր հայրենասերների օգնությունն այս բանակցությունները հաղթական ավարտի հասցնելու համար:
Միաժամանակ մենք սկսել ենք հայկական մշակույթի կեղծարարությունների դեմ պայքար  «Բրիտիշ մուզեում»-ի օրինակի վրա, երբ ուրարտական շրջանի մշակութային ցուցանմուշները ներկայացված են «Հնագույն Թուրքիա» անունը կրող ցուցասրահում: Համաշխարհային հռչակ վայելող այդ թանգարանի ցուցասրահները, որտեղ ներկայացված են հայկական արվեստի նմուշները մինչ վերջերս վերնագրված էր ոչ մեկին ոչինչ չասող  «Անատոլիա» աշխարհագրական տեղանվամբ, որը թուրքերն օգտագործում են «Հայկական Լեռնաշխարհ» անվան փոխարեն, իսկ այժմ թանգարանի թիվ 54 սրահը վերանվանվել է «Հնագույն Թուրքիա» բացարձակ ոչինչ չասող և կեղծ անվանմբ:  Համանման կեղծիքներ կատարվել և կատարվում են ամենուր թուրքական լոբիստական կազմակերպությունների օգնությամբ: Մեր պարտքն է հատուկ ուշադրության տակ կենտրոնացնել վերոհիշյալ խնդիրները և փրկել կործանումից հայ մշակութային գանձերը, որոնք իրավամբ հանդիսանում են համաշխարհային մշակութային ժառանգության ծանրակշիռ մասը:

ԵՀՄՖ-ն անընդհատ պարսավում է ՀՀ ԱԳ և Սփյուռքի նախարարներին իրենց մեղմ ասած անհասկանալի գործունեության համար, սակայն այս անգամ դրանց թվին պետք է ավելացնենք նաև ՀՀ մշակույթի նախարարին, որոնց բացառիկ անգործության հետևանքով ադրբեջանցիների կողմից ոչնչացված խաչքարերի փաստին ողջ աշխարհը մնում է անհաղորդ, իսկ պատմությունը կեղծվում է թշնամիների կողմից իրենց սրտի ուզածի չափով: Հանուն ճշմարտության ասենք, որ Լոնդոնում տեղի հայերի ակտիվության հետևանքով <<Բրիտիշ մուզեում>> է այցելել ՀՀ մեծարգո դեսպանուհի տիկին Կարինե Ղազինյանը և կատարել քայլ վերոհիշյալ ցուցասրահի անվանման  շուրջ պարզաբանումներ մտցնելու հարցում և Լոնդոն այցի ժամանակ այդ սրահ է այցելել նաև Մշակույթի նախարարուհի տիկին Հասմիկ Պողոսյանը, որ ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել թանգարանի հետ համագործակցության շուրջ, սակայն արդյունքում տասնյակ միլիոնավոր այցելուներ <<վայելում են>> հնագույն թուրքական արվեստի հետ շփվելու բերկրանքը:

ԵՀՄՖ-ը սկսում է իր նոր մարտարշավը համաշխարհային հայտնի թանգարաններում հայկական մշակույթի արժեքները փրկելու թուրքականի տակ ներկայացվելուց և դիմում է ԵՀՄՖ-ի բոլոր անդամներին, ինչպես նաև համաշխարհային հայկական կազմակերպություններին ու հայրենասեր անհատներին միանալու այս պայքարին  և սատարելու այն: Մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը, մենք պետք է կասեցնենք լայնածավալ ընթացք ստացած Հայոց մշակույթային ցեղասպանությկան գործընթացը: Այս հարցում ԵՀՄՖ-ի հետ համագործակցելու համար կարելի է կապվել նրա ֆեյսբուքյան էջի միջոցով, ինչպես նաև [email protected] էլ- փոստով:

 
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031